Եվրահանձնաժողովը Նիդեռլանդներում թռչնագրիպի բռնկումը կասեցնելու շտապ միջոցներ կձեռնարկի

Եվրահանձնաժողովը Նիդեռլանդներում թռչնագրիպի բռնկումը կասեցնելու շտապ միջոցներ կձեռնարկի

Եվրահանժնաժողովը (ԵՀ) շտապ նիստ կանցկացնի՝ քննարկելու Նիդեռլանդներում թռչնագրիպի բռնկումը կասեցնելու միջոցները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ռիկարդո Կարդոսոն:

«Հանձնաժողովն, ինչպես սպասվում Է, նոյեմբերի 17-ին որոշում կկայացնի այդ բռնկման հետ կապված անհետաձգելի պաշտպանական միջոցառումների վերաբելյալ»,- մեջբերում Է Reuters գործակալությունը Կարդոսոյի խոսքը:

Նրա տվյալներով՝ Եվրահանձանաժողովը կնշի այն տարածքները, որտեղ կարգելվի կենդանի թռչնի, թռչնամսի, ձվի եւ ընտանի թռչունների այլ մթերքների վաճառքը Եվրամիության երկրներին եւ երրորդ երկրների:

Ավելի վաղ Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքից ոչ հեռու գտնվող թռչնաֆերմայում հայտնաբերվել Է թռչնագրիպի մանրԷահիմք, որը վտանգավոր Է մարդու համար: Երկրի Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ վիրուսի տարածման հնարավորությունը կանխելու համար ֆերմայում ոչնչացվել են բոլոր 150 ազար հավերը, կարանտինում են այն մարդիկ, որոնք կարող Էին ուղղակի շփմամ մեջ լինել ախտահարված ընտանի թռչունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում