Լավրովը Մոսկվայի աջակցությունն է հայտնել Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությանը
30/03/2026 22:02
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեսակոնֆերանսի միջոցով Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Համատեղ ձևաչափով խորը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ, որը շարունակվում է ավելի քան մեկ ամիս», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում