Նախընտրական զորահանդես՝ մի նպատակով․ Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով․ «Ակնհայտ է՝ այս ռեժիմը, ով ամեն օր թշնամով վախեցնում է սեփական ժողովրդին, նախընտրական զորահանդեսով փորձելու է մոլորեցնել ժողովրդին, թե ՀՀ անվտանգությունն այսօր ապահովված է։
Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս խաբեն, մոլորեցնեն, և հետո անեն այն, ինչ արել են մինչև հիմա։
Նույնիսկ ՆԱՏՕ-ի զորքերը, եթե վստահես Նիկոլ Փաշինյան-Սուրեն Պապիկյան զույգին, պարտությունը երաշխավորված է, կապիտուլյացիան՝ պատրաստ։
Մեկ փաստ ևս, պատերազմից հետո այս իշխանությունը որևէ զորավարժություն չի կազմակերպել
Իսկ ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի, և վստահ եմ, որ սրանով չեք կարող կրկին խաբել մեր ժողովրդին» ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում