Թեհրանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Թեհրանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Թեհրանի «Արասբարան» մշակութային համալիրում բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը՝ համաշխարհային մամուլի առաջին էջերին» երկօրյա ցուցահանդեսը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` Թեհրանի Հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Ալիք»-ը, պարսկալեզու լսարանի համար նախատեսված ցուցահանդեսում ներկայա ցված է շուրջ 60 լուսանկար, որոնք համապատասխան թերթերում հրապարակված առաջին էջերի կրկնապատկերներն են:

Խոսելով ցուցահանդեսի մասին` Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտել է, որ մարդկության դեմ հանցագործությունը կանխարգելող ամենաազդեցիկ միջոցը Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում