Իմ տղան սննդային ալերգիա ունի, բանտային պայմանները իր առողջության ու կյանքի հետ անհամատեղելի են. Գայանե Մինասյան
Կարդացեք նաև
Այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը «Արմավիր» ՔԿՀ–ի մոտ է, իր հետ բերել է Դավիթի բոլոր բժշկական փաստաթղթերը։
Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը լրագրողներին ասել է, որ տղան անաֆիլաքսիայի ռիսկով ալերգիա ունի. «Էդ դեղերը պետք է այստեղ ցույց տամ, որ մարդիկ իմանան։ Ինքը սննդային ալերգիա ունի, անգամ գրեչկա, ոսպ, ձեթ չի կարելի»։
«Ես ասել եմ՝ բալես, խնդրում եմ, հիշիր այն ամբողջ ցանկը, ինչից դու ունես ալերգիա, որովհետև դեղ չունի մոտը։ Մենք ռեցեպտով ինժեկտորները ունենք ալերգիայի, հիմա նոր պետք է այստեղ ներկայացնեմ։ Նոշպայից էլ ալերգիա ունի։
Իմ մտահոգությունը իմ երեխայի առողջությունն է ու իր կյանքն է, այս պայմանները իր առողջության ու կյանքի հետ անհամատեղելի են։ Դրա համար եմ խնդրել ու խնդրում եմ, որ ես կարողանամ ուղղակի հոգ տանեմ, որ իր կյանքին ոչ մի բան չսպառնա»,–ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում