ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ
01/04/2026 21:27
Կարդացեք նաև
Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար Ալիս Ռյուֆոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակման գործողություններին։ Le Point ամսագրի կազմակերպած «պատերազմներ և խաղաղություն» համաժողովում Ռյուֆոն ընդգծել է, որ նման ներգրավվածությունը կարող է հակասել միջազգային իրավունքին և դուրս է դաշինքի մանդատից։
«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պատասխանատու է Եվրատլանտյան տարածքի անվտանգության համար և նախատեսված չէ Հորմուզի նեղուցում ուժային գործողությունների համար, որոնք չեն համապատասխանի միջազգային իրավունքին»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում