Դավիթ Մինասյանի կալանքին պետք է հաջորդեր համատարած դասադուլ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
02/04/2026 10:12
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ ««Իմնեմնինի» փոդքաստի դիտողներից մեկը, խոսելով դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքի՝ այս իշխանությունների որոշման մասին, երեկ հարց բարձրացրեց. «Չե՞ք կարծում, որ կրթական համակարգի բոլոր ներկայացուցիչները վաղվանից պետք է դասադուլ հայտարարեն ու բարձրացնեն իրենց բողոքի ձայնը»։
Համաձայնեք՝ տեղին առաջարկ է։ Առավել քան տեղին։ Ավելին ասեմ՝ կախված նրանից՝ կլինի՞ արդյոք նման ակցիա, թե ոչ, կարելի է դատել, թե ինչ որակի հասարակություն ենք մենք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում