Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյաի գործով դատական նիստում Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել փոխել նրա խափանման միջոցը՝ առաջարկելով ընտրել վարչական վերահսկողություն։

Վազգեն Սաղաթելյանը նկատել է, որ արդեն 5 ամիս ինքը գտնվում է անազատության մեջ, ձերբակալությունն էլ տեղի է ունեցել վաղ առավոտյան, ԱԱԾ դիմակավորված հատուկ ջոկատայինների կողմից, մեծ աղմուկով, ինչպես կինոներում՝ ահաբեկելով տարեց մորը, կնոջը,  առգրավել են տան մի քանի տեխնիկա, ինչպես նաև կնոջ հեռախոսը։ Այս ամենն ինքը գնահատում է ռեպրեսիա թե իր, թե Նարեկ Սամսոնյանի նկատմամբ։

Սաղաթելյանն ասաց՝ նախկին գործով իր նկատմամաբ ընտրվել է վարչական վերահսկողություն, որի պայմաններն ինքը պահպանել է։

«Հանրային մեղադրողի խոսքից ես հասկանում եմ, որ նա առաջարկում է կալանքը որպես պատիժ օգտագործել մեր նկատմամբ, մոտավորապես այսպես, խելքները գլուխները չեն հավաքել, թող մի երկու ամիս էլ նստեն։ Ես այդպես եմ հասկանում իր խոսքերից, բայց ես ինչքան գիտեմ խափանման միջոցը պատժամիջոց չի»,-ասել է նա։

Ի վերջո, լսելով կողմերին, դատավորը Վազգեն Սաղաթելյանի նկատմամաբ ընտրված կալանքը փոխեց՝ սահմանելով տնային կալանք երկու ամիս ժամկետով։ Այդ ընթացքում կգործեն հեռախոսային խոսակցությունների հետ կապված սահմանափակումներ։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, Վ. Սաղաթելյանը դատարանից կգնա ոչ թե ՔԿՀ, այլ տուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում