Բաքուն դիվանագիտական աղմուկ է բարձրացնում Մոսկվայում Ղարաբաղի թեման քննարկելու համար

Բաքուն դիվանագիտական աղմուկ է բարձրացնում Մոսկվայում Ղարաբաղի թեման քննարկելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ինչպես նաև այլ ռուս պաշտոնյաների կողմից Ղարաբաղի վերաբերյալ արված վերջին հայտարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե մոսկովյան հանդիպմանը քննարկվել են «բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցեր»։

«Ղարաբաղը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ մեր դիրքորոշումը, ինչպես նաև նման գործողությունների դադարեցման մեր ակնկալիքները, դիվանագիտական ​​ուղիներով փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմին, կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը։ Դրան հակառակ, այս թեման շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում…»,- ասվում է տեքստում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին հիշեցնում է ռուսական կողմին, որ «ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում