Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին

Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հինգ շաբաթ անց Իսլամական Հանրապետությունը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի հարևան երկրներին: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակումից հետո մեկ մարդ վիրավորվել է արկի բեկորներից:

Ֆուջեյրա նավահանգստային քաղաքում իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է հեռահաղորդակցության ընկերության շենքի վրա, զոհեր չկան: ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 6-ին Իրանից արձակվել է 12 բալիստիկ հրթիռ, երկու թևավոր հրթիռ և 19 անօդաչու թռչող սարք: Իրանի հարձակումների հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում