Հայաստանում քաղբանտարկյալներ կան. հարցված քաղաքացիները քաղբանտարկյալ են համարում Սամվել Կարապետյանին և Սրբազաններին

Հայաստանում քաղբանտարկյալներ կան. հարցված քաղաքացիները քաղբանտարկյալ են համարում Սամվել Կարապետյանին և Սրբազաններին

Հայաստանում մարդկանց 18.9 տոկոսը միանշանակ վախենում է բացահայտ արտահայտել իր կարծիքը։ «GALLUP International Association»-ի հարցմանը մասնակցած 1001 քաղաքացիների 13.8 տոկոսը նշել է, որ ավելի շուտ վախենում է բացահայտ արտահայտել իր կարծիքը։

17.8 տոկոսն ավելի շուտ չի վախենում, իսկ ճնշող մեծամասնությունը՝ 46.6 տոկոսը, միանշանակ չեն վախենում բացահայտ արտահայտել իրենց կարծիքը։

Նշենք, որ մեկ այլ հարցմամբ էլ հարցվածներն անդրադարձել են ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությանը և 55 տոկոսը նշել է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Միայն 22 տոկոսն է նշել, որ քաղբանտարկյալներ չկան, իսկ 23 տոկոսը դժվարացել է պատասխանել։ 55 տոկոսից, որը պնդել է, թե ՀՀ-ում կան քաղբանտարկյալկներ, 31 տոկոսը նշել է, որ քաղբանտարկյալ է համարվում Սամվել Կարապետյանը։ 20.3 տոկոսը քաղբանտարկյալ է համարում Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին՝ 11 տոկոսը։

Գյումրու քաղաքապետին՝ Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների 5.7 տոկոսը, Նարեկ Սամսոնյանին՝ 2.7 տոկոսը, իսկ Վազգեն Սաղաթելյանին՝ 1.6 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում