Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Բենիամին Նեթանյահու

Հրադադարը չի ներառում Լիբանանը․ Բենիամին Նեթանյահու

Իսրայելը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով կասեցնելու որոշմանը, սակայն հրադադարը չի ներառում Լիբանանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Նեթանյահուի գրասենյակը նշել է, որ Իսրայելը թիկունք է կանգնում ԱՄՆ-ի քայլին՝ պայմանով, որ Թեհրանն անհապաղ բացի նեղուցը և դադարեցնի հարձակումները Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում