Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի և 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Համապատասխան զեկույցով հանդես են եկել Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Արցախի պետական բյուջեն եղել է, կա եւ կմնա սոցիալական ուղղվածության, ինչը եւ պարտավորեցնում է վարել համապատասխան քաղաքականություն:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական կառավարման մարմիններից ակնկալում է բյուջետային պլանավորման ոլորտում աշխատանքների նոր որակ` առաջին հերթին ծախսերի արդյունավետության գնահատման, ծախսային կառուցվածքի վերանայման եւ հասարակության համար էական արդյունք ապահովող ծրագրերի նախատեսման տեսքով՝ հավելելով, որ պատասխանատու կառույցների ղեկավարները պետք է հրաժարվեն նեղ ոլորտային եւ ժամանակավոր լուծումներից՝ ի օգուտ առանցքային խնդիրների լուծման:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում