Պենտագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունները

Պենտագոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել Իրանի դեմ գործողությունները

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, միաժամանակ կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։

«Ուղիղ ասենք. հրադադարը դադար է, և համակցված ուժերը պատրաստ են, եթե հրաման տրվի կամ անհրաժեշտ լինի, վերսկսել մարտական ​​գործողությունները նույն արագությամբ և ճշգրտությամբ, որը մենք ցուցադրել ենք վերջին 38 օրվա ընթացքում։ Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա», – լրագրողներին ասել է Քեյնը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում