Իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը. Ջեյ Դի Վենս

Իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ փոխնախագահի Իրանի հետ բանակցությունների հետ կապված ասել է․ «Իսրայելցիները փաստացի առաջարկել են որոշ չափով զսպել իրենց Լիբանանում, քանի որ ցանկանում են համոզված լինել, որ մեր բանակցությունները հաջողությամբ կպսակվեն։ Դա ոչ թե այն պատճառով է, որ դա հրադադարի մաս է կազմում, այլ, կարծում եմ, իսրայելցիները փորձում են օգնել մեզ հասնել հաջողության։

Իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը, այլապես Թրամփը պատերազմին վերադառնալու բազմաթիվ հնարավորություններ կունենա։

Թրամփը խոսել է պատժամիջոցների մեղմացման մասին։ Նա նաև խոսել է տնտեսական գործընկերության և նմանատիպ այլ բաների մասին։ Բայց դա տեղի չի ունենա, եթե իրանցիները հաստատուն հանձնառություն չստանձնեն՝ դադարեցնելու միջուկային զենքի մշակմանը մոտ ցանկացած գործողություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում