Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները
10/04/2026 09:16
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու նպատակով։ Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդրանքը հնչել է նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Չնայած Թրամփի վարչակազմը և Իսրայելը հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, իսրայելական կողմը համաձայնել է լինել օգտակար գործընկեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում