Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները

Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց կպաշտպանի իր իրավունքները

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ։ Այս մասին նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ցանկանում այն։ Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն», – ասել է նա ուղերձում՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Լիբանանը, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Թեհրանի դաշնակից «Հեզբոլլահ»-ի դեմ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը «կբարձրացնի նոր մակարդակի»:

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցով նավերի անցումը թույլատրելու մասին պայմանավորվածությունները չկատարելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում