Մեկնարկել է բիզնեսի ամենասպասված իրադարձություններից մեկը` LEASING EXPO 2026-ը

Մեկնարկել է բիզնեսի ամենասպասված իրադարձություններից մեկը` LEASING EXPO 2026-ը

Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող LEASING EXPO-ն այս տարի ևս բացել է իր դռները՝ ներկայանալով առավել հագեցած, մասշտաբային և ժամանակակից լուծումներով։ Ապրիլի 10-ից «Մերիդիան» էքսպո կենտրոնը վերածվել է բիզնեսի համար առանցքային հարթակի, որտեղ ձևավորվում են նոր գործընկերություններ և կայացվում կարևոր որոշումներ։

Լիզինգ Էքսպոն արդեն 4-րդ տարին անընդմեջ հաստատում է իր դիրքը որպես արդյունավետ համագործակցության հարթակ՝ միավորելով մատակարար ընկերություններին, ֆինանսական կառույցներին և լիզինգից օգտվողներին։ Տարիների ընթացքում միջոցառումը զգալիորեն ընդլայնվել է՝ ներգրավելով նոր գործընկերներ և գրեթե 2.5 անգամ ավելացնելով ֆինանսական կառույցների մասնակցությունը։

Կազմակերպիչները շեշտում են նաև պետական աջակցության ծրագրերի կարևորությունը, որոնք խթանում են ոլորտի զարգացումը։ Այս տարվա եռօրյա էքսպոն առանձնանում է աննախադեպ առաջարկներով՝ մինչև 4% ֆինանսավորման հնարավորությամբ, որը հասանելի է հանրապետության ողջ տարածքում։

Այս տարվա ցուցահանդեսը ներկայանում է լայն ընդգրկմամբ՝ ավելի քան 70 տեխնիկայի և սարքավորման բրենդներով, 25-ից ավելի ավտոմոբիլային առաջարկներով՝ մարդատար և կոմերցիոն։ Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում նաև ֆինանսավորման արտոնյալ պայմանները՝ սկսած 0%-ից, ինչպես նաև մարզերում հասանելի լիզինգային սուբսիդավորման ծրագրերը։

Միջոցառման կազմակերպիչն է Big Projects-ը, համակազմակերպիչը` ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիան։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Rox Armenia-ն և Premium Machinery Armenia-ն, հիմնական գործընկերը՝ Acba Leasing ընկերությունը։ Ցուցահանդեսի մուտքը բաց է բոլորի համար ապրիլի 10-12, ժամը 12:00-20:00:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում