Իրանի հետ բանակցությունների արդյունքը պարզ կդառնա 24 ժամվա ընթացքում․ Դոնալդ Թրամփ
10/04/2026 20:55
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության հասնել Իրանի հետ։
Նա նաև զգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում չի բացառվում, որ ռազմական ուժի կկիրառվի։
«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտենք՝ օրինակ՝ ասում են արդյոք ճշմարտությունը, թե ոչ։
Մեզ դեմ առ դեմ ասում են, որ հրաժարվում են ամբողջ միջուկային զենքից… իսկ հետո դուրս են գալիս մամուլի առաջ և ասում․ «Ոչ, մենք ցանկանում ենք հարստացնել ուրանը»»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում