Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի լուծվում ՌԴ-Արևմուտք հակասության պատճառով. Չավուշօղլու

Լեռնային  Ղարաբաղի կոնֆլիկտը չի լուծվում ՌԴ-Արևմուտք հակասության պատճառով. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նշելով, որ կոնֆլիկտի չի լուծվում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության պատճառով:

Anadolu գործակալության տված հարցազրույցի ժամանակ թուրք դիվանագետը նշել է, որ վերջին ժամանակներս կոնֆլիկտի էսկալացիա է նկատվում:

«Բեռլինյան պատը փլուզվել է, սակայն քարերը դեռ չեն հավաքվել, մարդկանց ուղեղներում դեռևս առկա է այդ պատը: Սառը պատերազմը դեռևս շարունակվում է մարդկային ուղեղներում: Վերջին ժամանակներս դա ավելի շատ է նկատվում: Ռուսաստանը չի կարող ցույց տալ Ղրիմի անեքսիայի լեգետիմ դրդապատճառները»:

«Ինչու՞ չի լուծվում հայ-ադրբեջանական-լեռնային ղարաբաղյան կոնֆլիկտը: Որովեհտև Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասություն է առկա: Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է անցյալի դասերը սովորեն, հասկանան, թե ինչի կարող է հանգեցնել սառը պատերազմը»- հայտարարել է Մեվլեթ Չավուշօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում