Իրանը հայտարարել է՝ 1 ամսում կվերականգնի նավթավերամշակման արդյունաբերության հզորությունների 70-80%-ը
12/04/2026 12:34
Կարդացեք նաև
Իրանը կկարողանա նավթավերամշակման արտադրությունների հզորությունների 70-80%-ը վերականգնել մեկ-երկու ամսվա ընթացքում, հայտարարել է Իրանի Նավթի նախարարի տեղակալ Մոհամադ Սադեհ Ազիմիֆարը։
«Վնաս կրած նավթավերամշակման գործարանների մեծ մասում մենք կկարողանանք վերականգնել հզորությունների 70-80%-ը՝ 1-2 ամսվա ընթացքում, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մենք կկարողանանք վերականգնել դրանց 100% հզորությունը»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել SNN-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում