Կարպիս Փաշոյանը կլինի «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»

Կարպիս Փաշոյանը կլինի «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Աստիճանաբար «միս ու արյուն» են ստանում ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները: Երեկ լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ կայացրել է որոշում՝ ընտրություններին մասնակցել իր «լավագույն ընկեր և զինակից Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի» հետ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշոյանը ԼՀԿ ցուցակում լինելու է երկրորդը: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին շրջանում Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը միասին հաղորդում էին նախաձեռնել՝ յուրատեսակ «պոդքաստ», որի ժամանակ քննարկում էին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր խնդիրներ:

Ի դեպ, Կարպիս Փաշոյանը Ֆեյսբուքի իր էջում նաև գրել է. «Վերջին վեց ամիսների ընթացքում ամեն ինչ արել ենք ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար՝ այս քայլերը դիտարկելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ու ամենաարդյունավետ միջոց, բայց, ինչպես տեսնում եք, ոչինչ չստացվեց»: Սա կարող է նշանակել, որ տարբեր քաղաքական ուժերի հետ միասին հանդես գալու բանակցություններն արդյունք չեն տվել, և ԼՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում