Թուրքիայում ավելացել է իրենց արմատներին վերադարձող ծպտյալ հայերի թիվը

Թուրքիայում ավելացել է իրենց արմատներին վերադարձող ծպտյալ հայերի թիվը

Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերին հայտնաբերելու համար անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հորիզոն» շաբաթաթերթը, այս մասին խոսել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Գաֆուր Թուրքայը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ ներկայում ավելի շատ դիարբեքիրցի հայեր են ընդունում իրենց էթնիկ արմատները և մասնակցում են համատեղ տարբեր միջոցառումների, ինչպիսիք են, օրինակ, ընթրիքները Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում: «Վերջին ընթրիքին ներկա էր 82 մարդ»,- գոհունակությամբ ընդգծել է Թուրքայը:

Խոսելով իր հայկական արմատների մասին` նա նշել է, որ այդ մասին տեղյակ է եղել դեռևս մանկուց: «Մենք մեծ ընտանիք ենք ունեցել Սասունում, որից միայն երեք մարդ էր ողջ մնացել` իմ պապը, պապիկիս եղբայրն ու նրա զարմիկը: Մենք, ովքեր մնացինք Թուրքիայում, գիտեինք, որ հայ ենք: Մենք շատ քիչ, բայց կարողանում էինք հայերեն խոսել ընտանիքում, բայց ընտանիքից դուրս ապրում էինք մուսուլմանի ինքնությամբ»,- պատմել է Թուրքայը, ով հետագայում կնքվել է և դարձել քրիստոնյա: «Այս գործընթացը սկսվել է ինձանից: Վերջին 3-4 տարվա ընթացքում 25 մարդ կնքվեց Դիարբեքիրում և փոխ? ?ց իր կրոնական պատկանելությունը»,- պատմել է նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական պետության նախապատրաստություններին` Գաֆուր Թուրքայը նշել է, որ լսել է Թուրքիայի նախապատրաստությունների մասին: «Լուրջ նախապատրաստություններ կան, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք: Բայց մենք կարող ենք հաստատել, որ քայլեր ձեռնարկվում են»,- հաստատել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում