Ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ Էլչին Ամիրբեկով
15/04/2026 10:11
Կարդացեք նաև
Չեխական CNN Prima News-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Նա խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների և կայուն խաղաղություն ապահովելու համար ձեռնարկվող քայլերի մասին։ Ամիրբեկովի խոսքով՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և, հետևաբար, տարածաշրջանում երկարաժամկետ և անշրջելի խաղաղության ապահովման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում