Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»

Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1,56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին: Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենքշինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները:

2004 թվականից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել Հայաստանի գործող օրենսդրությամբ:

Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: Այդ իսկ պատճառով N1269-Ն որոշման հիմքով հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում: Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին։ Նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:

Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետի և կօգտագործի պետությունը: Իրավական ձևակերպումների ավարտից հետո անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում