ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար․ Արտակ Զաքարյան

ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ ամերիկյան The Times-ի՝ Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում:

ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկ տեղակայելու պարագայում՝ ՌԴ-ն կարող է այն պայթեցնելիս անջատել մինչև 10,000 արբանյակ: Այսինքն՝ տիեզերքում առկա բոլոր արբանյակների շուրջ 80%-ը:

Ռուսաստանի կողմից «տիեզերական Պերլ Հարբոր» ստեղծելու նպատակով ուղեծրում միջուկային զենք տեղակայելու ծրագրերի մասին հաղորդագրությունը լուրջ մտահոգության աղբյուր է դարձել: Տիեզերքում հնարավոր միջուկային պայթյունը կարող է ոչնչացնել մեծաթիվ արբանյակների միասնական համակարգերը, ինչն ամբողջ աշխարհում կհանգեցնի ռազմական հետախուզության, կապի, ինտերնետի և GPS նավիգացիոն համակարգի անվերականգնելի խափանումների:

Դատելով վաշինգտոնյան արձագանքներից՝ ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում