Ուկրաինայի հետ համագործակցությունը Վրաստանի համար գերակայություն է. Թամար Բերուչաշվիլի
Նմանատիպ
Վրաստանը գերակայություն է համարում Ուկրաինայի հետ համագործակցության հետագա խորացումը: Այդ մասին հանրապետության արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին ասել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պավլո Կլիմկինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես նշվում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, Բերուչաշվիլին աջակցություն է հայտնել Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրակցության օժանդակությամբ Ուկրաինայի կառավարությանը կհաջողվի վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Իր հերթին Կլիմկինը նշել է, որ Կիևը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունները խորացնել բոլոր ոլորտներում, այդ թվում և եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման հարցում:
Երկու երկրների ԱԳ նախարարները ընդգծել են, որ Վրաստանի եւ Ուկրաինայի եվրաինտեգրացման գործընթացին աջակցելու համար կարեւոր է նոր մեխանիզմների մշակումը՝ տարածաշրջանային տարբեր ձեւաչափերի օգտագործմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում