Պորոշենկոն եւ Շտայնմայերը կարեւորել են Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը

Պորոշենկոն եւ Շտայնմայերը կարեւորել են Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 18-ին Կիեւում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են այսպես կոչված Վեյմարյան ձեւաչափով (Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի մասնակցությամբ) Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պորոշենկոն նաեւ ընդգծել է, թե Ուկրաինան պնդում Է, որ բոլոր կողմերը ամբողջությամբ կատարեն Մինսկի համաձայնությունները, որը ներառում Է հրադադար, սահմանների փակում, պատանդների ազատում, զորքերի դուրսբերում եւ, ըստ Ուկրաինայի օրենսդրության, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ընտրությունների անցկացում:

«Սակայն Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունները չեն կատարվում: Պետության ղեկավարը կոչ Է արել օգտագործել բոլոր հնարավորությունները եւ Ռուսաստանին ստիպել անելու դա»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Շտայնմայերն ընդգծել Է, որ Մինսկի համաձայնությունները պետք Է հիմք ծառայեն Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում