Հիքմեթ Հաջիևը խոսել է Հայաստանի հետ չլուծված հարցերի մասին

Հիքմեթ Հաջիևը խոսել է Հայաստանի հետ չլուծված հարցերի մասին

«Haber Global» հեռուստաալիքին տված հարցազրույցում  Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն իր խաղաղության օրակարգով օրինակ է դարձել ամբողջ աշխարհի և մեր տարածաշրջանի համար։

«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատել է հայ-ադրբեջանական հակամարտության վրա, այն 30 տարվա ընթացքում չի առաջարկել հակամարտության լուծման որևէ մոդել։ Այսօր մենք կարող ենք վստահորեն և ուրախությամբ ասել, որ տարածաշրջանում հակամարտությունն արդեն ավարտվել է», – հայտարարել է նա։

Հաջիևը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտել են կարգավորման գործընթացի մեջ։

«Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո, հավատարիմ իր ոգուն, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում ամբողջ տարածաշրջանը վերափոխելու ուղղությամբ։ Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել են երկկողմ առևտրային հարաբերություններ։

Իհարկե, կան հարցեր, որոնք դեռ լուծման կարիք ունեն։ Առաջին հերթին, դրանք Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող հարցեր են։ Միայն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների լիակատար լուծումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել խաղաղության պայմանագիր», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Նա նաև վերահաստատել է ««Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը՝ նշելով, որ Ստամբուլից Շանհայ երկաթուղու գաղափարը մի ժամանակ հնչում էր որպես ուտոպիա, բայց միջանցքի կառուցմամբ այն կդառնա իրականություն»։

«Սա նաև կստեղծի ուղի Ադրբեջանի և Թուրքիայի միջով, որը մեզ կկապի Կենտրոնական Ասիայի մեր եղբայրների հետ՝ մեր տարածաշրջանում Միջին միջանցքի հայեցակարգին համապատասխան։ Այս առումով, Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են Հայաստանի հետ խաղաղ համակեցության հասնելու և մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն ու համագործակցություն ապահովելու ուղղությամբ», – ասել է Հաջիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում