Կիեւը չեզոք տարածքում Դոնբասի շուրջ բանակցելու կոչ Է արել Մոսկվային

Կիեւը չեզոք տարածքում Դոնբասի շուրջ բանակցելու կոչ Է արել Մոսկվային

Կիեւը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ չեզոք տարածքում Դոնբասի շուրջ բանակցելու կոչ է արել Մոսկվային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի հետ նոյեմբերի 18-ին Կիեւում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք Ռուսաստանի Դաշնությանը հրավիրում ենք լուրջ բանակցություններ վարել չեզոք տարածքում: Դրանում մեզ օգնում են ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները»,-նրա խոսքը մեջբերել Է ուկրաինական Forbes հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում