Ամերիկացիներն Օմանի ծոցում իրանական նավ են զավթել

Ամերիկացիներն Օմանի ծոցում իրանական նավ են զավթել

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն Օմանի ծոցում զավթել են Իրանի դրոշով նավարկող բեռնատար նավ․ գրում է «РИА Новости»-ն։

Այն, ըստ ԱՄՆ նախագահի, փորձել է դուրս գալ ծովային շրջափակումից, բայց չի հաջողվել։

«Մեր նավը կանգնեցրեց այն։ Իրանական նավն այժմ մեր լիակատար վերահսկողության տակ է, և հիմա ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- նշել է Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում