Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Կարդացեք նաև
«Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ի հայտարարությունը․«Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն
Տարածաշրջանային բարդ իրողությունները և ժամանակակից աշխարհի նոր միտումները խորացնում և լրջացնում են ՀՀ ԱԱԾ դերը։ Ծառայո ւթյունը պարտավոր է դառնալ պետության հենասյուներից մեկը, որի աշխատանքը պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալիզմի և բացառապես պետության շահը հետապնդելու սկզբունքի վրա։
Զարգացման հայեցակարգ՝ քայլ առ քայլ.
1.Համակարգի բացարձակ ապաքաղաքականացում. ԱԱԾ-ն ծառայում է բացառապես պետությանը, այն չի կարող ծառայել որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ անհատի։
2.ԱԱԾ սպաներն ու ենթասպաները, աշխատակիցները պետք է վայելեն բացառիկ հանրային հեղինակություն։ Հանրությունը պետք է զգա, որ այս ծառայությունն աշխատում է քաղաքացու կյանքի և երկրի ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։
3.ԱԱԾ ներուժի էական բարձրացում։
4.Կադրային ճիշտ, նպատակային քաղաքականություն։
5.Բացառել կադրային անօրինականությունները՝ յուրայիններին առաջ տանելու և պրոֆեսիոնալներին անտեսելու գործելաոճը։
6.Ստեղծել պայմաններ, որպեսզի բարձր պրոֆեսիոնալիզմ ու պատրաստվածություն ունեցող կադրերը վերադառնան համակարգ։
7.Վերականգնել ԱԱԾ հետախուզական ծառայությունը։
8.Վերականգնել ԱԱԾ քննչական ծառայությունը։
9.Ընդլայնել ԱԱԾ կրթական կենտրոնի ներուժը և ուղղվածության ոլորտները. սա դարբնոց է, որտեղ կադրերը պետք է ստանան մասնագիտական կրթություն և/կամ վերաորակավորում։
10.Բացառել անձնական կամ այլ մոտիվացիաներով լավ կադրերին համակարգից դուրս մղելու պրոցեսները։
11.Դեկտեմբերի 20-ը վերականգնել որպես ԱԱԾ աշխատողի տոն։ Դա պատմություն է, հաստատված ավանդույթ, որը համակարգի համար կարևոր է։
12.Սոցիալական ապահովության երաշխիքներ. հաշվի առնելով պետության և հասարակության համար ԱԱԾ աշխատանքի բացառիկ կարևորությունը, պետությունը (մասնավորի հետ համագործակցությամբ) պետք է ունենա բնակարանային ապահովության ծրագիր, որի շրջանակներում ամեն տարի սահմանված քանակով աշխատակիցներ կստանան բնակարաններ։ Նույնը վերաբերում է ընտանիքների ապահովության մյուս բաղադրիչներին՝ երեխաների ուսման վարձ, փոխադրամիջոցի ձեռքբերում մատչելի պայմաններով, առողջապահության և հանգստի փաթեթներ։
13.ԱԱԾ-հասարակություն կապի, հարգանքի, պատկառանքի մթնոլորտի ձևավորում, «ԱԱԾ-ն ծառայում է պետությանը» գերակա սկզբունքի հաստատում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում