Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կայա Կալլաս
21/04/2026 12:43
Կարդացեք նաև
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղիները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում