Աննան բավական ագրեսիվ է եղել, տպավորություն էր, որ զոռով է Փաշինյանը բերել. «Իրավունք»
22/04/2026 08:35
Կարդացեք նաև
«Իրավունքը» գրում է. Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։
Ասում են ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն-ծպտուն չեն հանել։ «Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք, ավելին՝ Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնություններին սառն ու անտարբեր էր արձագանքում։ Տպավորություն էր, որ զոռով է Փաշինյանը բերել»,-ասաց Գյումրու աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում