Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
22/04/2026 10:05
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը։
«Ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկը ներկայացվի և քննարկումները այս կամ այն կերպ ավարտվեն», – գրել է նա Truth Social-ում։
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը: Նրա խոսքով՝ Պակիստանը խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածները մինչև Թեհրանի կողմից բանակցային առաջարկի ներկայացումը:
Թրամփը հավելել է, որ Իրանի պատասխանին սպասելիս ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական պատրաստության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում