ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Գրոսին հայտարարել է անաչառ լինելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Գրոսին հայտարարել է անաչառ լինելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում անաչառ լինելու անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Գրոսիի՝ կազմակերպության կենտրոնակայանում ապրիլի 21-ին կայացած լսումների տեսանյութը տարածվել է YouTube-ում ՄԱԿ-ի էջում։

«Անաչառությունը պարզապես անհրաժեշտ է, ինչը նշանակում է չկանգնել այս կամ այն կողմի կողքին, քանի որ մենք այստեղ ենք ոչ այն բանի համար, որ խրատներ կարդանք մեկի գլխին, այլ հանուն (ՄԱԿ-ի) Կանոնադրության պաշտպանության և խաղաղության ու անվտանգության պահպանման։ Դա անհրաժեշտ է անել արդյունավետ կերպով: Ես այս առումով օրինակներ ունեմ, դա վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես նաև Մերձավոր Արևելքին և այլ երկրների», – ասել է նա լսումների ժամանակ։

Միևնույն ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի քարտուղարությունը կարող է արդյոք մեկնաբանել համաշխարհային կազմակերպության կանոնադրությունն ըստ իր ընտրության, նա ասել է. «Անշուշտ, Կանոնադրությունը, որն ամբողջական փաստաթուղթ է և որը պետք է ընթերցվի ամբողջությամբ, մեկնաբանության կարիք չունի: Դրան պետք է հետևել, և հենց դա էլ ես կփորձեմ անել գլխավոր քարտուղարի պաշտոնում  ընտրվելու դեպքում»:

Բացի Ռաֆայել Գրոսիից, ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող մյուս երեք թեկնածուներն են Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանը և Սենեգալի նախկին նախագահ Մաքի Սալը։

ՄԱԿ-ում Միշել Բաչալստի լսումները կայացել են ապրիլի 21-ին ավելի վաղ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը 10 տարվա պաշտոնավարումից հետո՝ 2027 թ. հունվարի 1-ից, այլևս չի գլխավորի կազմակերպությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում