ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու ԱՄՆ-ի հայտարարությունը
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին հայտարարությունը, այն անվանելով լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ։Նրա հայտարարությունը փոխանցել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի երկարաձգման և Իսլամական Հանրապետության դեմ հարվածների վերսկսման հետաձգման մասին՝ արձագանքելով Պակիստանի ղեկավարների խնդրանքին՝ թույլ տալ Թեհրանին մշակել հակամարտության լուծման միասնական առաջարկներ։ Ամերիկացի առաջնորդը նաև ընդգծել է, որ Իրանի բոլոր նավահանգիստների ծովային շրջափակումը մնում է ուժի մեջ։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է հրադադարի երկարաձգման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը։ Սա կարևոր քայլ է դեպի լարվածության թուլացում և Իրանի ու Միացյալ Նահանգների միջև դիվանագիտության ու վստահության կառուցման համար անհրաժեշտ տարածքի ստեղծում», –«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին փոխանցել է Դյուժարիկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում