Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ հանդիպման․ Դմիտրի Պեսկով

Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ հանդիպման․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն դա կարող է արդյունավետ լինել միայն համաձայնությունների վերջնականացման փուլում․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

«Գլխավորը հանդիպման նպատակն է․ ո՞րն է հանդիպման նպատակը։ Պուտինը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Մոսկվայում։ Գլխավորն այն է, որ հանդիպման համար նպատակ լինի, և ամենակարևորը, որ հանդիպումը լինի արդյունավետ, և այն կարող է այդպիսին լինել միայն համաձայնագրերի վերջնականացման փուլում», – ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է՝ Մոսկվան չի տեսնում հակամարտությունը լուծելու ուկրաինական կողմի «քաղաքական կամքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում