20 միլիոն դրամը բավական է, միջնորդել ենք, որ տնային կալանքը վերացվի. Արսեն Բաբայան
Կարդացեք նաև
Խաչիկ Գալստյանի փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ երկար քննարկումներ են եղել՝ կապված իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցի հետ։
«Մեր կողմից բերվեցին հիմնավորումներ, որ, ըստ էության, խափանման միջոցը երկարացնելու հիմքերը բացակայում են։ Այս պահին Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառված է 20 միլիոն դրամ գրավը և տնային կալանքը։
Մենք միջնորդեցինք, որպեսզի ամբողջությամբ վերացվի տնային կալանքը։ Եթե դատարանը կգտնի, որ կա անհրաժեշտություն, ապա 20 միլիոն դրամը կթողնի անփոփոխ։ Դա լիարժեք բավական է»,-նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է դեռ 2025թ․ նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու համար: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Խաչիկ Գալստյանից բացի, քրեական վարույթով նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։ Գալստյանի և Քոչարյանի խափանման միջոցները հետագայում փոխարինվել էին տնային կալանքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում