Իսպանիայի Վիգո քաղաքի «Սելտի» մարզադաշտում կայացավ Իսպանիայի և Գերմանիայի հավաքականի այս տարվա վերջին հանդիպումը, որը կրում էր ընկերական բնույթ:
Աշխարհի գործող չեմպիոնին հաջողվեց հաղթանակ տոնել Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ: Առաջին խաղակեսում հաշիվը չբավեց` չնայած 2 թիմերի բազմաթիվ հնարավորություններին: Հանդիպման միակ և հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփեց «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը:
Ընկերական հանդիպում
Իսպանիա-Գերմանիա` 0:1
Գոլը` Կրոս 89՛