ԱՄՆ նախկին գեներալը՝ Իրանի հետ բանակցությունների պայմանների մասին

ԱՄՆ նախկին գեներալը՝ Իրանի հետ բանակցությունների պայմանների մասին

ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի նախկին հրամանատար Ուիլյամ Մակռեյվենի գնահատմամբ՝ Իրանը չի համաձայնի բանակցությունների, քանի դեռ ծովային շրջափակումը չի վերացվել։

Նրա խոսքով՝ Թեհրանը չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե Դոնալդ Թրամփ-ը չվերացնի սահմանափակումները։ «Թրամփը շրջափակումը դիտարկում է որպես ճնշման լծակ, և, բնականաբար, իրանցիները չեն համաձայնի բանակցել, քանի դեռ այն ուժի մեջ է»,— նշել է նա։

Մակռեյվենը նաև ներկայացրել է իր հնարավոր խորհրդատվությունը Թրամփին՝ նշելով, որ նման իրավիճակում անհրաժեշտ է օգտվել հնարավորությունից և ընդլայնել ու երկարաձգել հրադադարը։ Նրա խոսքով՝ կարելի է Իրանի առաջ պայման դնել՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց վերացնել շրջափակումը։

Նա կարծում է, որ նման քայլը կարող է Թեհրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը հնարավորություն կտա հետագայում անդրադառնալ այլ հարցերի, այդ թվում՝ ուրանի հարստացման թեմային։

«Քանի դեռ հնարավոր չէ նրանց բերել բանակցությունների սեղան, ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի էական առաջընթաց գրանցել»,— եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում