Թրամփը քննադատել է Մերցին՝ Իրանի հարցում դիրքորոշման համար
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի վերաբերյալ նրա հայտարարությունների պատճառով։
Թրամփը հայտարարել է, որ Մերցի գնահատականները Իրանի հնարավոր միջուկային կարողությունների մասին անհիմն են՝ ընդգծելով, թե վերջինս «չի հասկանում, թե ինչի մասին է խոսում»։
Նրա խոսքով՝ եթե Իրանը իրականում ունենար միջուկային զենք, ապա ամբողջ աշխարհը կհայտնվեր վտանգի տակ։ Թրամփը նաև նշել է, որ ինքն այժմ իրականացնում է այնպիսի քաղաքականություն Իրանի նկատմամբ, որը, ըստ նրա, պետք է վաղուց իրականացված լիներ այլ երկրների կամ նախկին ղեկավարների կողմից։
Միաժամանակ, նա անդրադարձել է նաև Գերմանիայի ներկա վիճակին՝ հայտարարելով, որ երկիրը բախվում է լուրջ խնդիրների թե՛ տնտեսական, թե՛ այլ ոլորտներում։
Թրամփի այս հայտարարությունները նոր լարվածություն են առաջացրել միջազգային քաղաքական դաշտում՝ հատկապես Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում