ՊՆ և ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»
30/04/2026 08:31
Կարդացեք նաև
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։
Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։
Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում