Թուրքիան և ԱՄՆ-ն կքննարկեն «Իսլամական պետության» դեմ միասնական պայքարելու ծրագիրը
Նմանատիպ
«Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալլենը նոյեմբերի 19-ին կմեկնի Անկարա, որտեղ Թուրքիայի քաղաքական ղեկավարության հետ կքննարկի խմբավորման հետ պայքարի ռազմավարությունը:
Ինչպես տեղեկացնումէ Ռիա Նովոստին, այդ մասին հայատարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆֆ Ռատկեն:
«Ջոն Ալլենը Անկարա կմեկնի, որտեղ նոյեմբերի 18-19-ը կհանդիպի թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ ու կքննարկի «Իսլամական պետության դեմ պայքարի համար միջազգային կոալիցիայի և Թուրքիայի ջանքերը»,- նշել է Ռատկեն:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Անկարայում նախորդ շաբաթ կայացել է Սիրիայի ազատ բանակ ընդդիմադիր խմբավորման զինյալներին պատրաստելու գործընթացի վերջնական փուլը:
Լրագրողների տվյալներով, խոսքը գնում է Քըրշեխիր նահանգում շուրջ 2000 զինյալների ուսումնառության մասին: Զենքի և զինտեխնիկայի մեծ մասը, ինչպես նաև ուսումնառության ծախսերը կհոգա ԱՄՆ-ն, որը նաև իր ռազմական փորձագետներին է ուղարկել զինյալներին պատրաստելու համար:
Սակայն Ջեֆֆ Ռատկեն չի հաստատել այդ տեղեկատվությունը և խուսափել է ուղղակի պատասխանել հարցին, թե արդյոք Ալլենի այցը կապված է նման ուսումնական կենտրոններ ստեղծելու հետ:
«Տարածաշրջանում մեր գործընկերները՝ հատկապես Սաուդյան Արաբիան և Թուրքիան, օգնություն են առաջարկել սիրիական ընդդիմությանը նախապատրաստելու հարցում: Ենթակառուցվածքների ստեղծման համար որոշակի ժամանակ կպահանջվի: Սակայն հստակ մանրամասներ դուք կարող եք ստանալ պաշտպանության նախարարությունից»,-նշել է Ռատկեն:
Նրա խոսքերով, Անակարա կատարած այցից հետո Ալլենը կայցելի նաև Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի գրասենյակը, որտեղ կներկայացնի կոալիցիայի գործունեությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում