Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Ռուբեն Մելիքյան

Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Զգացողություն ունեմ, որ այսօր, ծափերի, լայքերի ու լայվերի ներքո, երկրորդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան։ Առաջին անգամ Ստեփանակերտի հրապարակում էր՝ այն օրը, երբ գերագույն դավաճանը բղավում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Էլի՛ ծափեր էին, լայքեր ու լայվեր։

Այդուհանդերձ, ես մերժում եմ ճակատագրապաշտությունը և հավատում եմ, որ գոնե այս անգամ դիվական մեքենայի ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում