Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների մասին տվյալների արխիվները
08/05/2026 21:49
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգները սկսել է հրապարակել նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած` չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ ֆայլերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պենտագոնի կայքում հայտնվել են տասնյակ լուսանկարներ, տեսանյութեր և տեքստային փաստաթղթեր։
«Այստեղ արխիվացված նյութերը ներկայացնում են չհանգուցալուծված գործեր, ինչը նշանակում է, որ կառավարությունը չի կարողանում վերջնական որոշում կայացնել դիտարկվող երևույթների բնույթի վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում