Խամենեին ապաքինվում է․ Իրանի առաջնորդը կրկին ակտիվորեն ներգրավված է ռազմավարական որոշումներում

Խամենեին ապաքինվում է․ Իրանի առաջնորդը կրկին ակտիվորեն ներգրավված է ռազմավարական որոշումներում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է «լիովին առողջ վիճակում» և արդեն «ապաքինվել է ստացած վնասվածքներից»։ Այս մասին հայտնել է Al Araby հեռուստաալիքը՝ հղում անելով գերագույն առաջնորդի գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Հոսեյնիին։

Հաղորդվում է, որ Խամենեիի մեջքի վնասվածքն արդեն ապաքինվել է, իսկ ծնկի վերականգնումը, ըստ աղբյուրի, սպասվում է մոտ ժամանակում։

Միևնույն ժամանակ CNN-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին, օրեր առաջ հայտնել էր, որ Խամենեին շարունակում է առանցքային դեր ունենալ Իրանի ռազմական ռազմավարության ձևավորման հարցում՝ չնայած ստացած վնասվածքներին։

Հետախուզական գնահատականների համաձայն՝ նա նաև ներգրավված է Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի դադարեցման շուրջ ընթացող բանակցությունների համակարգման գործընթացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում