Մերձավոր Արևելքում նոր վտանգավոր ճակատ է բացվում
Կարդացեք նաև
Արաբական Միացյալ Էմիրությունները գաղտնի հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, այդ թվում՝ ապրիլի սկզբին թիրախավորվել է Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ ԱՄԷ-ն պաշտոնապես չի հաստատել հարձակման փաստը, սակայն հարվածի հետևանքով գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, և դրա արտադրական հզորությունների մեծ մասը շարքից դուրս է եկել մի քանի ամսով։
Ավելի ուշ Իրանը պատասխանել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով՝ թիրախավորելով ԱՄԷ-ի և Քուվեյթի տարածքները։
WSJ-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները դժգոհություն չի հայտնել իրականացված հարձակումների վերաբերյալ և մասնավոր շրջանակներում ողջունել է ԱՄԷ-ի ու Պարսից ծոցի այլ երկրների ներգրավվածությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ ռազմական գործողություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում