Ռուսական նոր հարվածները կրկին կրակի մեջ են գցել Ուկրաինայի քաղաքները

Ռուսական նոր հարվածները կրկին կրակի մեջ են գցել Ուկրաինայի քաղաքները

Ռուսաստանը վերսկսել է հարվածները Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ․ գիշերվա և առավոտյան ժամերին մի շարք քաղաքներում հրդեհներ ու ավերածություններ են արձանագրվել։

Կիևում, քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տկաչենկոյի տվյալներով, անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են Օբոլոնսկի շրջանում գտնվող 16-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Արդյունքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, սակայն շենքի տանիքը վնասվել է։

Կիևի մարզում, մարզային վարչակազմի փոխանցմամբ, հարվածների թիրախում են հայտնվել բնակելի տներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ֆաստովի շրջանում վնասվել է մանկապարտեզ, որտեղ հրդեհ է բռնկվել տանիքում։ Մոտակայքում գտնվող չորսհարկանի շենքում կոտրվել են պատուհանները, վնասվել են նաև երկու առանձնատներ։

Դնեպրում առավոտյան հարձակման հետևանքով մեկ մարդ տուժել է։ Տեղում հրդեհ է բռնկվել, վնասվել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքը։

Պավլոգրադում անօդաչու սարքը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։

Մոնիթորինգային ռեսուրսների տվյալներով՝ «Շահեդ» տեսակի անօդաչուների հարձակումները դեռ շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում