Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ

Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Մեր հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը։

Նա ապրիլի 23-ին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին։

Դրանից հետո Մամդանին հայտնվել է թուրք-ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական գրոհների թիրախում։

Նրա դեմ մինչ օրս շարունակում են ամերիկյան մամուլում հրապարակվել պատվիրված և վճարված հոդվածներ։ Նյու Յորքի «Daily Media» թերթի հոդվածում, որը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, քաղաքապետին պատասխանում են, գուշակեք ո՞ւմ բառերով, իհարկե, Ալիևի թեկնածու Փաշինյանի։

Մեջբերումը հետևյալն է․ ՀՀ վարչապետն ասել է․ «Ինչպես է պատահում, որ չկար Ցեղասպանության օրակարգ 1939-ին և ինչպե՞ս հայտնվեց այդ օրակարգը 1950 թվականին, ինչպե՞ս դա տեղի ունեցավ»։

Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ։ Հասկանո՞ւմ եք այս ամենի վտանգավորության չափը, եթե այո, ապա հունիսի 7-ին անպայման ՈՉ ասեք Ալիևի թեկնածուին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում